Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում ընթացող ATP-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչի խաղում համաշխարհային դասակարգման 16-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովը հաղթել է աշխարհի 3-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ փոխանցում է armsport-ը:

 

Թենիսիստների հանդիպումը տևեց 1 ժամ 34 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4:

 

Մրցաշարի 1/4 եզրափակչում Խաչանովը կխաղա Ֆրանսիսկո Չերունդոլո (Արգենտինա) – Լորենցո Սոնեգո (Իտալիա) խաղի հաղթողի հետ։

558