Ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ և վիրավոր

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն:
Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
01 Ապրիլ, 2023 15:11
1190
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը
10 Մայիս, 2025 18:32
ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
10 Մայիս, 2025 12:25
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
10 Մայիս, 2025 09:54
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
05 Մայիս, 2025 17:24
Էստոնիայում թվայնացումը տևել է 35 տարի, իսկ մենք ուզում ենք այսօր սկսել, վաղը ավարտել. վարչապետ (տեսանյութ)
30 Ապրիլ, 2025 13:12
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
28 Ապրիլ, 2025 12:35
2024-ին ատեստավորման արդյունքում զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումը ավելացել է 205 հազարից մինչև 470 հազար դրամով. Պապիկյան
21 Մարտ, 2025 12:26
Անդրադարձ՝ զինծառայողների բնակարանային ապահովման սոցիալական ծրագրերին
23 Փետրվար, 2025 22:18
22 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքները հունվարին ևս աջակցություն կստանան
23 Հունվար, 2025 12:34