Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ստանձնել է ՀՀ վարչապետի խորհրականի պաշտոնը:

«Սիրելի’ հայրենակիցներ,

Սիրելի’ երևանցիներ,

Հարգելի’ գործընկերներ,

Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:

Շնորհակալ եմ վստահության համար»,-գրել է Սարգսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

925