Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ցուցակն առաջին անգամ գլխավորել է Louis Vuitton սեփականատեր Բեռնար Առնոն։ Նա շրջանցել է Իլոն Մասկին։

Forbes-ը Առնոյի և նրա ընտանիքի կարողությունը գնահատել է 211 միլիարդ դոլար, մեկ տարի առաջ LVMH-ի ղեկավարը Մասկից և Ջեֆ Բեզոսներից հետո երրորդ տեղում էր, իսկ նրա կարողությունը գնահատվում էր 158 միլիարդ դոլար։

Մասկը՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը և այժմ Twitter սոցիալական ցանցի սեփականատերը, ներկայում երկրորդ տեղում է՝ 180 միլիարդ դոլար կարողությամբ։
Երրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, նրա կարողությունը կազմում է 114 միլիարդ դոլար։
Չորրորդ տեղը զբաղեցրել է Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը, Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 107 միլիարդ դոլար։
Հինգերորդ տեղը պատկանում է Berkshire Hathaway-ի հիմնադիր Ուորեն Բաֆեթին՝ 106 մլրդ դոլարով։
 

792