Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 8-ին, ժամը 10։00-ին, հրավիրում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածք՝ մասնակցելու ծառատունկի։

«Նպատակն է՝ հիմնել Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ։

Աշխատանքների ընթացքում ձեզ կօգնեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները:

Միասին մաքրենք և կանաչապատենք Երևանը»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

690