Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանում խստացվում է սպաների, ենթասպաների և ժամկետից ավելի ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների պատասխանատվությունը։ Միաժամանակ նախատեսվում է պատժի այլընտրանքային տեսակ։
Օրինագիծը նախատեսում է նշված կատեգորիաների զինծառայողների վարչական պատասխանատվություն, եթե նրանք ավելի քան մեկ օր բացակայում են զորամասից կամ ծառայության վայրից։
Մասնավորապես, սպայի, ենթասպայի կամ ժամկետից ավելի ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքելու, ինչպես նաև առանց հարգելի պատճառի սահմանված ժամկետում ծառայության վայր չներկայանալու դեպքում, եթե բացակայությունը տևել է մեկ օրից ավելի, բայց ոչ ավելի, քան 10 օր, նախատեսվում է 200-300 մանաթի չափով տուգանք կամ, հաշվի առնելով գործի հանգամանքներն ու իրավախախտի անձը, մինչև 15 օր վարչական կալանք։
Նույնատիպ արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում նախատեսվում է 300-500 մանաթի չափով տուգանք կամ, հաշվի առնելով գործի հանգամանքներն ու իրավախախտի անձը, 10 օրից մինչև մեկ ամիս վարչական կալանք։
Օրինագիծը դրվել է քվեարկության և ընդունվել առաջին ընթերցմամբ։