ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկի հնարավոր ոչնչացման մասին, որը ահաբեկչություններ էր ծրագրել Մերձավոր Արևելքում և Եվրոպայում։
ԱՄՆ-ի ուժերը երկուշաբթի օրը ուղղաթիռով գրոհ են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ ուղղված ԻՊ առաջնորդի դեմ, որը «պատասխանատու է Մերձավոր Արևելքում և Եվրոպայում հարձակումներ ծրագրելու համար», ասվում է CENTCOM-ի հաղորդագրության մեջ:
«Հարձակումը հանգեցրել է ԻՊ առաջնորդի մահվանը, ում դեմ ուղղված էր այն», - ասվում է հաղորդագրությունում։ ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ գործողության ընթացքում սպանվել է նաև ևս երկու զինված տղամարդ։
CENTCOM-ը նշել է, որ գործողության ընթացքում ոչ մի ամերիկացի զինվոր, ինչպես նաև քաղաքացիական անձ չի տուժել։

476