ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը Հայաստանում է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին Հայաստանում։
Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։
17 Ապրիլ, 2023 19:30
536