Նա որոշեց լավը լինել, լավություն անել և լավ տեսք ունենալ, և դու լսեցիր նրան: Հայաստանից Brunette-ը այս տարվա Եվրատեսիլում մեր ընթերցողների ամենասիրելի կին մենակատարն է։

Այս մասին գրում է Եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs կայքը, որն իր ընթերցողների շրջանում քվեարկություն էր հայտարարել՝ պարզելու, թե ով է այս տարվա մասնակիցներից ամենասիրվածը։ Քվեարկության առաջատարը դարձել է մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։

Նա հավաքել է ընդհանուր 13047 ձայների 25,98%-ը, նրան հաջորդում է շվեդ Լորենը՝ 13,51%-ով, և Ֆրանսիայի ներկայացուցիչ La Zarra-ն՝ 8,48%-ով։

Վրաստանի մասնակիցը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

2241