Կրեմլը հայտարարել է Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետի ստեղծման հետ կապված լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելուն, ասել է, թե ՌԴ-ն շարունակում է իր միջնորդական ջանքերը. «Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում՝ իրականացնելու ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները։ Ռուսաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ Երեւանի եւ Բաքվի հետ։ Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակը, իրոք, հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է, այն պահանջում է, որ նշված երկրները հասկանան, որ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- շեշտել է նա։

749