ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Լիսաբոնում մասնակցել է Պրահյան գործընթացների բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովին։ Նախաձեռնության հեղինակը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն է. այն բազմակողմ միջազգային համագործակցություն է  ապահովում միգրացիայի կառավարման հարցերի շուրջ: 

Հանդիպմանը քննարկվել են 2022 թ-ի հոկտեմբերին նախարարների համաժողովի ընթացքում հաստատված 2023-2027 թթ-ի գործողությունների ծրագիրը՝ ըստ ազգային, տարածաշրջանային և համաշխարհային առաջնահերթությունների, օրակարգային հարցերի շուրջ երկկողմ ու բազմակողմ համագործակցության մեխանիզմներն ու հնարավորությունները, Պրահյան գործընթացների անդամ-երկրների շրջանում իրականացված հարցումների արդյունքները:

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում ընթացող կառուցվածքային բարեփոխումները՝ շեշտադրելով գործընթացների և ծառայությունների թվայնացման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել այս համատեքստում դիտարկել գործընկերների շրջանում լավագույն փորձառությունը, պայմանավորվածություններ ձեռք բերել տեղեկատվության փոխանակման և ապագա համագործակցության հնարավորությունների շուրջ:

Որոշվեց ստեղծել միջազգային «Digital lab», որը հարթակ կլինի ոլորտի դերակատարների համար՝ փոխանակվելու միգրացիայի կառավարման համատեքստում թվայնացված գործընթացների և էլեկտրոնային հարթության մեջ մատուցվող ծառայությունների վերաբերյալ փորձառությամբ: 

457