Մակրոնի նոր ռևերանսը Շոլցի հանդեպ

Ֆինանսների, էներգետիկայի և Չինաստանի հետ տարվող քաղաքականության հետ կապված ֆրանս-գերմանական տարաձայնությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հուլիսի սկզբին այցելել Գերմանիա: Սպասվում է, որ Մակրոնը Գերմանիա կժամանի հուլիսի 2-ին և կմնա մինչև հուլիսի 4-ը:
Պլանավորված պետական այցը տեղի է ունենալու զգայուն ժամանակաշրջանում։ Գերմանիայի և Ֆրանսիայի հարաբերությունները լուրջ խնդրի բախվեցին անցյալ աշնանը, երբ Մակրոնը հետաձգեց ֆրանս-գերմանական համատեղ կառավարական նիստը և արհամարհեց Շոլցին` չեղյալ համարելով գերմանացի առաջնորդի՝ Ելիսեյան պալատ այցի ժամանակ նախատեսված մամուլի ասուլիսը:
06 Մայիս, 2023 01:17
1013