Այսօր` մայիսի 6-ին ժամը 12:38-ին, ԱԻՊԾ  ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ  գնդիկաբեկորային ռումբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։ 

Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները:

Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն. Պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել։

832