Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի Charité կլինիկայի սրտաբանական բաժանմունքի նախկին աշխատակցին՝ երկու հիվանդի սպանության կասկածանքով։ Այս մասին ասվում է հաղորդագրությունում, որը երկուշաբթի օրը տարածել է գերմանական ոստիկանությունը։

«55-ամյա տղամարդը, որը հեռացվել է Charité-ից 2022 թվականի օգոստոսին, կասկածվում է 2021 և 2022 թվականներին վերակենդանացման բաժանմունքում ծանր հիվանդներին դիտավորյալ հանգստացնող դեղամիջոցի մեծ չափաբաժիններ տալու մեջ, ինչի հետևանքով նրանք մահացել են»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Օրվա ընթացքում որոշում կկայացվի կասկածյալի ձերբակալության մասին։

653