
FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագան Արամ Անանայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ի պատասխան մի շարք հարցումների
Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը Դուբայի "Ալ- Մաքթում " օդանավակայանում։ Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։
Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։
Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի "Ալ- Մաքթում " և Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան- Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար։
Ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապվել +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ [email protected] և [email protected] հասցեներով։