Մայիսի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասում վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել էր 2 եղբայրների։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Կոտայքի բաժնից օպերատիվ խումբը շտապել էր հիվանդանոց: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:

Բաժնի ոստիկանները Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտեցին հանցագործությունը։ Պարզվել է, որ բուժօգնության դիմած եղբայրները վիճել էին հասակակից երիտասարդների հետ, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Այդ ընթացքում 17-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով խփել էր տուժածներին։ 17-ամյա երիտասարդն ու միջադեպի մյուս մասնակիցները հայտնաբերվել ու ձերբակալվել են։

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

631