Հայաստանում այս տարի հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35300, իսկ 12–րդ դասարանը` շուրջ 19900 սովորողներ։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Նա տեղեկացրեց, որ վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին ` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում։

«Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում։ Դպրոցներում բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի սովորողների, ծնողների և ուսուցիչների համար լրացուցիչ հոգսեր և ծանրաբեռնվածություն չառաջանա»,–ասաց նա։

836