Հայտնի է՝ որտեղ են ցանկանում 2024 թվականի խաղերի կազմակերպիչները վառել օլիմպիական կրակը
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարությունն աշխատում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակը տեղադրելու նախագծի վրա։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Խաղերը կանցկացվեն Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Գործակալության տվյալներով՝ այս նախագծի վրա աշխատանքները շարունակվում են արդեն երկու տարի։ Միևնույն ժամանակ, պարզ չէ, օլիմպիական խաղերի ընթացքում կրակը կտեղադրվի աշտարակի վրա, թե՝ ոչ:
Բացի այդ, գործակալության զրուցակիցը նշել է, որ կրակը չի կարող տեղակայվել աշտարակի ամենավերևում, քանի որ այնտեղ տեղադրված են ալեհավաքներ։ Կազմկոմիտեի ներկայացուցիչը չի հերքել Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման գաղափարը։ Նա նաեւ հավելել է, որ խաղերի բացման օրը կրակը վառելու վայրը դեռ որոշված չէ։
23 Մայիս, 2023 23:48
1800
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից
13 Փետրվար, 2026 16:34
Ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը
09 Փետրվար, 2026 15:44
Հայաստանը Ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր ունի մեկ ներկայացուցիչ
08 Փետրվար, 2026 11:17
Սահմանային իրավիճակը՝ 09:00-ի դրությամբ
11 Մայիս, 2023 13:12
Կրեմլը չի դադարեցնի կրակը Կիևի հետ բանակցությունների ժամանակ. Պեսկով
21 Մարտ, 2022 18:04
Հայ դիրքապահները լռեցրել են հակառակորդի կրակը Երասխի հատվածում․ ՊՆ
13 Օգոստոս, 2021 00:14