Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սենեգալի մայրաքաղաք Դակարում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը կկայանան ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը։ Հայաստանը կներկայացնի 5 մարզիկ բռնցքամարտ, լող, աթլետիկա և թաեքվոնդո մարզաձևերում։

 

Դակար կմեկնեն լողորդներ Վլադիմիր Վարոսյանը (100 մ բաթերֆլայ) և Մարգարիտա Գևորգյանը (50 մ ազատ ոճ), բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը (65 կգ), թաեքվոնդոիստ Դավիթ Գրիգորյանը (55 կգ) և աթլետ Աստղիկ Փանոսյանը (100 մ վազք)։

 

Պատանեկան Օլիմպիական խաղերում 207 երկրի շուրջ 2600 մարզիկ պայքարելու է մեդալների 153 հավաքածուների համար։ Օլիմպիական խաղերն առաջին անգամ են անցկացվելու Աֆրիկա մայրցամաքում։

142