Մենք պետք է գիտակցենք, որ ՀՀ-ում այնպիսի պայմաններ ու մթնոլորտ ստեղծենք, որ մարդիկ ցանկացած  երկրից հաշվարկ անեն, համեմատեն այլ երկրների հետ՝ սկսաց բնակարանի վարձից, եղանակային պայմաններից, ինչպիսի ժողովուրդ է ապրում և ինչ կարգի տնտեսական կառուցված է  այնտեղ, որովհետև մի մարդ այլ երկիր է ուզում գնալ՝ ուսումնասիրում է ապագայում ինչ հնարավորություն կունենա, որպեսզի իր տեղը գտնի այս կամ այն ոլորտում։

Նման հայտարարութուն արեց պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

«Մարդիկ, անկախ նրանից, թե ինչ կրթություն կստանան, եթե պայմանները շատ լավը լինեն, եթե ՀՀ-ն գնա ժողովրդավարական ճանապարհով, որը բռնել է, ես կարծում եմ, շատերը, 90-ից ավելի տոկոսը, կրթություն կստանան և կմնան այստեղ, և ոչ միայն ՀՀ-ի հայերը, այլև դրսի հայերն էլ կգան։ Ամեն ինչ պետք է անենք, որ մարդիկ ցանկանան գալ ՀՀ, եւ բարձր որակավորում ունեցողներին պահենք»,- նշել է Սուքիասյանը։

682