Սարալանջի փողոցում հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով ս.թ. հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցում:
«Աբովյան պուրակից դեպի Սարալանջի փողոց, նախկինում միակողմանի երթևեկության հատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն՝ հասարակական տրանսպորտի երթևեկության համար նախատեսված առանձնացված գոտիով, ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, ինչպես նաև բարձրացող ուղղության աջ մասում՝ մինչև հետիոտնային անցում, կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
29 Մայիս, 2023 22:04
1102
Սարալանջից դեպի Նորք-Մարաշ իրականացվել են մայթեզրերի մաքրման աշխատանքներ
06 Հունիս, 2023 02:20
Սարալանջի դիմագիծը փոխվում է․ քաղաքապետարան (լուսանկար)
10 Սեպտեմբեր, 2021 01:23
Ավտովթար՝ Պարույր Սևակի փողոցում․ կա տուժած
03 Մայիս, 2025 19:26
Սարյան փողոցում պայթյունի հետեւանքով մի քանի մեքենա են վնասվել. նոր մանրամասներ
01 Մայիս, 2025 22:04
ՆԳՆ-ն՝ Սարյան փողոցում պայթյունի հետևանքով տուժածների մասին
01 Մայիս, 2025 20:25