
Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցած բախումների ժամանակ KFOR-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցող մոլդովացի երկու զինվորականները թեթեւ վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկությունն այսօր՝ մայիսի 30-ին, հաստատել է Մոլդովայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Համապատասխան բախումների հետևանքով երկու մոլդովացի զինվորներ կապտուկներ են ստացել։ Մոլդովացի զինվորականները վերադարձել են մշտական տեղակայման վայրեր և շարունակում են կատարել առաջադրանքները մանդատի համաձայն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նրանք նաև նշել են, որ Ազգային բանակի զորախումբը կոնկրետ գործողություններ է իրականացնում՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի։
Ավելի վաղ KFOR-ի առաքելությունը հայտնել էր, որ ցուցարար սերբերի գործողությունների ընթացքում վիրավորվել է 25 խաղաղապահ Հունգարիայից և Իտալիայից։ Նրանք ստացել են կոտրվածքներ և այրվածքներ։ Իտալիայի պաշտպանության նախարարությունն առաջինն է հանրությանը հայտնել վիրավորված մոլդովացի խաղաղապահների մասին։
Նշենք, որ Կոսովոյի հյուսիսում բնակվող տասնյակ սերբեր փորձել են պաշտոնանկ անել երեք ապօրինի ընտրված Կոսովոյի ալբանացի քաղաքապետերի։ Ցուցարարները բախվել են ոստիկանների հետ։ Տարածաշրջան են ժամանել KFOR-ի լրացուցիչ ուժեր։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 26-ին բանակը բերեց լիարժեք պատրաստության։