
Փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ցուցադրել է կադրեր կլինիկայից և խոսել իր պլաստիկ վիրահատությունների մասին։
«Ո՞ւր եմ գնում գիշերվա կեսին. գեղեցկության ևկատարելության սահման չկա, հիմա գեղեցկությամբ կզբաղվենք, պլաստիկ վիրահատություններ կանենք»,- կիսվել է երգիչը։
Նրա վիրաբույժ Թիմուր Խայդարովը խոստացել է, որ Կիրկորովի կերպարանափոխությունը սենսացիոն կլինի։ Սակայն ոչ նա, ոչ էլ արտիստը չեն բացահայտել նոր պլաստիկ վիրահատության մանրամասները։
Ֆիլիպ Կիրկորովը երբեք չի թաքցրել, որ բարելավում է իր տեսքը կլինիկայում։ Հունվարին նա խոստովանել էր, որ դեմքի լիպոսակցիա է արել։ Մարտին երաժիշտը վիրահատել էր կրծքավանդակը և իրանը՝ մարզական ձևեր ձեռք բերելու համար։
Արտիստի խոսքով՝ ինքը որոշել է պլաստիկ վիրահատության դիմել՝ հանուն իր հանդիսատեսի և ապրիլին Կրեմլի պետական պալատում կայանալիք մեծ մենահամերգի։
Սակայն ոչ բոլոր ունկնդիրներն են դրական գնահատել Կիրկորովի կերպարանափոխությունը։ Ոմանք նրան հորդորում են նրբագեղ ծերանալ և նրան համեմատում են վամպիրի հետ։