Այսօր՝ վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին Արշակյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ։

 

 

365