Իրանը հայտարարել է, որ իրանա-աֆղանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևում կանգնած են Թեհրանի թշնամիները։ 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեի խոսքով, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի նման մանր միջադեպերը վերածվեն լայնամասշտաբ պատերազմի, սակայն դա տեղի չի ունենա։

Անհանգստանալու պատճառ չկա, ասել է նա՝ հավելելով, որ «իրանական սահմանապահ ուժերը բավարար են ամեն ինչ կարգավորելու և սահմանը վերահսկողության տակ պահելու համար»։

672