Գիշերվա սպանության նոր մանրամասները. Հայկը պատմում է, թե ինչու սպանեց Դավիթին. տեսանյութ
![](https://www.araratnews.am/admin/images/1685444673.jpg)
Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին:
Ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:
Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:
26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
30 Մայիս, 2023 15:04
1818
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բերված կենցաղային էլեկտրատեխնիկայի միջից հայտնաբերել են 26 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
25 Հուլիս, 2024 11:24
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 11 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել
18 Հուլիս, 2024 11:22
2023-ի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Վաղարշապատի բաժինը
15 Հուլիս, 2024 16:42