
Հայաստանում ամենամեծ բեռը կազմող երեք հիվանդություններն են՝ սրտանոթայինը, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը: Այդ մասին ԱԺ-ում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ այս երեք հիվանդությունները ընդհանուր հիվանդացության 48 տոկոսն են կազմում:
«Երեքի ուղղությամբ էլ 2022 թվականին գրանցել ենք հայտնաբերելիության աճ: Սա շատ կարևոր է, որովհետև հայտնաբերելիությունը բերում է, որ մենք կարողանում ենք ճիշտ ժամանակին բժշկական օգնություն տրամադրել: Եթե չարորակ նորագոյացությունը հայտնաբերվում է առաջին փուլում, ապա 5 տարվա ապրելիության ցուցանիշը 90 տոկոսին մոտ է»,- ասաց նա, ապա հիշեցրեց, որ քաղցկեղը 4-րդ փուլում հայտնաբերելու դեպքում ապրելիության ցուցանիշը նվազում է: