Քիշնևում հանդիպել են Ալիևն ու Զելենսկին

Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների, 2022 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևի Ուկրաինա կատարած այցի և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումների շուրջ։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ցուցաբերած օգնության համար և նշել, որ այն բարձր է գնահատվում։ Կողմերն ընդգծել են, որ սատարում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
02 Հունիս, 2023 14:50
605
Հայաստանի և Մոլդովայի մայրաքաղաքների համագործակցության համաձայնագիրը հաստատման փուլում է. Արմեն Փամբուխչյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետին
17 Մայիս, 2024 01:23
Քիշնև-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոցում» ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող անձը
02 Հուլիս, 2023 02:21
Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ
26 Մայիս, 2023 23:19