Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սպանության, հոգեկան ներգործության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի առարկաների ապօրինի շրջանառության, թմրամիջոցի մաքսանենգության և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

323