Երևանյան փաբերից մեկում ծեծկռտուք է եղել. կան ձերբակալվածներ
Հունիսի 1-ին, ժամը 07.37-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի փաբերից մեկում ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում շշով հարվածում է պատերին:
Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ժամը 08.40-ին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և հիշյալ վայրից բաժին է տեղափոխել 3 երիտասարդի: Պարզվել է, որ նրանք փաբում, ալկոհոլի ազդեցության տակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ նրանցից մեկը կոտրել է փաբում եղած դատարկ շշերը:
Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
02 Հունիս, 2023 19:24
670
Գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին. բարձր է գնահատվել Եվրաջասթի հետ ՀՀ-ի համագործակցությունը
08 Մայիս, 2026 16:32
«Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկմանը մասնակցել են ավելի քան 200 երիտասարդներ
07 Մայիս, 2026 21:59
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողով. ուղիղ
05 Մայիս, 2026 11:51