Խոշոր հրդեհ Եղեգնաձորում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից
Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցում գործող շինանյութի խանութում, և կրակը տեսանելի է անգամ մի քանի կմ-ից։
Տարածքը սահմանազատվել է, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։ Վերջիններս փորձում են կանխել նաև կրակի տարածումը։
Ոստիկանությունը պարզում է խանութի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել։
02 Հունիս, 2023 20:51
2804
Փամբակը՝ Վանաձորի հետ, Վեդին՝ Արարատի. համայնքների խոշորացման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է
14 Սեպտեմբեր, 2026 14:40
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով
22 Հուլիս, 2026 16:28
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
21 Հուլիս, 2026 10:29
Հրդեհ Բենյամին բնակավայրում. այրվել է 400 հակ անասնակեր
09 Հոկտեմբեր, 2026 22:30
Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06 Հոկտեմբեր, 2026 09:56
Ջրաշեն բնակավայրում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում
28 Սեպտեմբեր, 2026 22:37
Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն
31 Օգոստոս, 2023 22:40