ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որին քնեցրել էին փրկարար ծառայության աշխատակիցները:

Քիչ առաջ պարզ է դարձել հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն:

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Երեխաները Երևանի բուժհաստատություններում ստացել են համապատասխան բժշկական օգնություն:

Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ. կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառն քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ և ջուր ընդունում։

Այդ հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ տարին 1 անգամ:

 

835