Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
Գերմանիայի ռազմածովային ուժերը հաջորդ տարի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան երկու ռազմանավ կուղարկեն, Սինգապուրում անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» ֆորումի ժամանակ հայտնել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պիստորիուսի խոսքով, որը փոխանցում է N-tv հեռուստաալիքը, 2024 թվականին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կուղարկվի մեկ ֆրեգատ, ինչպես նաեւ մատակարարման նավ:
«Դա կծառայի միջազգային կարգի պաշտպանությանը, որը հիմնված է այն կանոնների վրա, որոնք մենք բոլորս ստորագրել ենք եւ որոնցից բոլորը պետք է օգուտ քաղեն», – ընդգծել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Պիստորիուսը նաև հայտարարել է, որ այդ քայլն ուղղված չէ կոնկրետ երկրների դեմ։
05 Հունիս, 2023 00:23
631
Իռլանդիան դեմ է արտահայտվել ռուսաստանցիների համար վիզաները սահմանափակելու առաջարկին
14 Հոկտեմբեր, 2026 11:40
Գերմանիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացին․ Գերմանիայի ԱԳՆ
13 Հոկտեմբեր, 2026 15:42
Ադրբեջանը հերքում է գերմանական լրտեսական սկանդալի հետ կապի մասին տեղեկությունը
08 Հոկտեմբեր, 2026 14:06
ԱՄՆ-ը սկսել է Ուկրաինային ռազմանավեր մատակարարել
01 Հոկտեմբեր, 2021 16:30