18-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով թմրանյութ է ձեռք բերել. ապօրինի թմրաշրջանառության դեպքեր Գյումրիում (տեսանյութ)

Ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Գյումրու «Կազաչի պոստ» թաղամասում ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նշվում է, որ անձնական խուզարկությամբ հայտնաբերված զանգվածի վերաբերյալ նա հայտնել է, որ «Շոկո» տեսակի թմրանյութ է և ձեռք է բերել «Տելեգրամ»-ի միջոցով:
Նույն կասկածանքով բերման է ենթարկվել նաև 18-ամյա պատանի: Նրա մոտ ևս «Տելեգրամ»-ով ձեռք բերված թմրամիջոց է հայտնաբերվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
05 Հունիս, 2023 10:57
388