Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանը դատական նիստին ասաց, որ պաշտպանական կողմը  ամեն կերպ փորձում է տեղի ունեցածը, որին ես հանցանք եմ անվանում, տարբեր որակումներ տալ։ «Ասել՝ միջադեպ է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև, որը անկապ հանրայնացնել ենք։ Պաշտպանական կողմը որակումներ է տալիս, որը կարող է խանգարել դատավարությանը։ Պաշտպանական կողմից հնչեցված մանրամասները բացարձակապես չեն համապատասխանում իրականությունը։ Ասում են՝ տիկին Գայանեի վարքագիծը, կներեք, տիկին Գայանեն շատ աղմկալից դեպքերի հետ է կապվել և առևանգման ժամանակ էլ դատարանից էր դուրս գալիս»,- ասաց նա:

Ըստ նրա՝ կազմակերպությունը, որի անդամ է տիկին Գայանեն, հայտնի է սպառնալիքներով ու մանկապարտեզներ պայթեցնելու մասին հայտարարություններ անելով, իսկ պաշտպանական կողմը էնպես է խոսում, կարծես ակադեմիկոսների և գիտնականների մասին է խոսքը։

«Ենթադրում էի, որ պաշտպանական կողմը համագործակցող մոտեցում ցույց կտա, բայց եթե այս մոտեցումն են ընդունել, ուրեմն շատ բարի, ես ասում եմ՝ իմ մոտեցումն այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է շատ մեղմ համարվել այս դեպքի համար։ Ըստ քրեական օրենսգրքի՝ այս հանցանքի համար 4-8 տարի է հասնում։ Հաշվի առնելով այն, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն, այսինքն՝ խոսքը նրա մասին չէ, որ տիկին Գայանեն, օրինակ, ինձ հարվածել է։ Խափանման միջոցը փոխելու համար կարևոր է, թե ինչքանով կարող է խոչընդոտել դատավարությանը կամ ևս մեկ անգամ հանցանք իրականացնելու հանգամանքը, նախ դա կապված է հանրության հետ, քանի որ առաջին անգամը չէ, որ տիկին Գայանեն աղմկալից դեպքի հետ է կապված։Ըստ էության՝ ես կարծում եմ, որ հանցագործությունը փաստական հիմքեր ունի, Գարիկ և Գագիկ Գալեյանները տեսանյութերում երևում է, թե ինչպես է նրանց մեքենան տիկին Գայանեի մեքենայի ետևից գալիս։ Նրանք միասին են գործել այս միջադեպում։ Բացի այդ՝ մեքենայից իջնելուց նրանք մեքենայով էլ են մոտենում։ Նրանք միասին քաղաքական գործունեություն են իրականացնում»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ խմբի անդամները արդեն իսկ փորձել են նախաքննությանը վնասել, այս պայմաններում չպետք փոխվեր տնային կալանքի։

«Երբ որ ես խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում չեմ հայտնում, դա չի նշանակում, որ պաշտպանական կողմն էլ պետք է տենց մաքսիմալիստական մոտեցումներով հարցին մոտենա։ Տեղի ունեցածը ես ինքս հանցանք եմ համարում։ Շատ կետեր կան, որոնց մասին պաշտպանության կողմը խոսում է՝ չեն համապատասխանում իրականությանը»,- այսօր Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի գործով նիստի ժամանակ հայտարարեց Աշոտ Փաշինյանը։

Նա նշեց, որ միջադեպի օրը Գայանե Հակոբյանը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքն արգելել էր Եռաբլուրում, և պաշտպանական կողմն ինչ վարքագծի մասին է խոսում։ Նշենք, որ Գայանե Հակոբյանը կալանավորվեց:

 Մանրամասները տեսանյութում:

1606