Չինաստանը և ասիական մյուս երկրները թույլ չեն տա, որ տարածաշրջանում սառը կամ թեժ պատերազմ սանձազերծվի, և դեմ կլինեն տարածաշրջանում ռազմական որևէ դաշինքի ձևավորմանը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Տարածաշրջանի երկրների մեծ մասը չի աջակցում որևէ ռազմական բլոկի ձևավորմանը, չեն աջակցում ՆԱՏՕ-ի շոշափուկների ձգմանը դեպի Ասիա։ Անընդունելի են համարում Ասիայում դաշինքային դիմակայության համակարգը կրկնօրինակելը և թույլ չի տա տարածաշրջանում սառը կամ թեժ պատերազմ սանձազերծել»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքը մտադիր է գրասենյակ բացել Տոկիոյում։ Նման նախաձեռնությանը դեմ է արտահայտվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։