Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն է տարածել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում թեկնածուներ առաջադրելու մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վահե Ղալումյանին,

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիամ Պողոսյանին,

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալխաս Ղազարյանին,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիա Կարապետյանին,

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ծովինար Վարդանյանին,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Սոնա Ղազարյանին,

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Զարուհի Բաթոյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մամիկոն Ասլանյանին,

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վաղինակ Վարդանովին,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վրույր Այվազյանին,

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիաննա Ղահրամանյանին»,-

նշված է հայտարարության մեջ:

175