ԱՄՆ նախկին փոխնախագահ հանրապետական Մայք Փենսը ձեռնոց նետեց իր նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին՝ սկսելով 2024 թվականի նախագահական ընտրությունների իր քարոզարշավը։

«Ես միշտ հպարտ կլինեմ այն առաջընթացով, որ մենք միասին գրանցել ենք ուժեղ և ավելի բարգավաճ Ամերիկայի համար»,- նախընտրական տեսահոլովակում հայտարարել է Փենսը, քննադատելով ներկայիս դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին, բայց ոչ մի անգամ չտալով Թրամփի անունը։

Փենսի ու Թրամփի հարաբերությունները վատթարացել էին այն բանից հետո, երբ 2021-ին Թրամփի կողմնակիցները գրհեցին Կոնգրեսը։ Փենսը չէր պաշտպանում նախագահական ընտրությունները վիճարկող Թրամփի քայլերը։

Այսօր Փենսի ծննդյան օրն է, նա դարձավ 64 տարեկան։ Փենսը մտնում է հանրապետականների ներկուսակցական պայքարի մեջ, որտեղ առնվազն մեկ տասնյակ այլոց թվում մրցակցությունը ծավալվում է Թրամփի և Ֆլորդիայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի միջև։

Չորեքշաբթի ավելի ուշ Փենսը մասնակցելու է իր ընտրարշավի մեկնարկն ազդարարող միջոցառմանը։

Փենսի նախընտրական շտաբը նրա թեկնածությունը անցած երկուշաբթի ներկայացրել էր Դաշնային ընտրական մարմնին։

749