Բրազիլական «Գրեմիոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է ավարտել մարզական կարիերան, հայտնում է Esportes GZH-ը:

36-ամյա ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ այլևս չի դիմանում աջ ծնկի ցավերին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն կարող է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի»:

Սուարեսն այս տարվա հունվարից է խաղում «Գրեմիոյում»: 25 խաղում նա խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

Հարձակվողը նախկինում խաղացել էր նաև ուրուգվայական «Նասիոնալում», հոլանդական «Գրոնիգենում» ու «Այաքսում», անգլիական «Լիվերպուլում», կատալոնական «Բարսելոնայում» և Մադրիդի «Աթլետիկոյում»:

410