Վթար՝ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ
Հուլիսի 1-ին, ժամը 06։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ․) գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում․ ուղևորներից մեկը մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1990թ․) և Խ․ Մ․-ն (ծնված 1988 թ․) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
01 Հուլիս, 2023 16:10
1710
Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել, կա տուժած
29 Մայիս, 2023 23:27
Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը․
26 Օգոստոս, 2026 15:16
Վթար Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա 5 վիրшվոր
12 Օգոստոս, 2026 22:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12 Օգոստոս, 2026 09:57