Աշոցքի եկեղեցին վերանորոգվել է

Աշոցքի եկեղեցին վերանորոգվելուց և բարեկարգվելուց հետո կրկին վերաբացվել է:
Վերաբացման արարարողակարգին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմը, պետական հիմնարկությունների ղեկավարներ և աշխատակիցներ, համայնքի բնակիչներ:
Աշոցքի եկեղեցին ներսից վերանորոգվել, եկեղեցու տարածքն ամբողջությամբ բարեկարգվել, պարսպապատվել, ապահովվել է լուսավորությունով բարերարներ, աշոցքցիներ Մուշեղ և Գարիկ Ղազարյան եղբայրների նախաձեռնությամբ և միջոցներով:
Շիրակի թեմի Աշոցքի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Հարություն քահանա Պետրոսյանի կողմից կատարվել է օծման արարողություն, աղոթք բարձրացվել առ Աստված:
Բոլոր ներկաներին մատուցվել է մատաղ:
08 Հուլիս, 2023 01:59
722
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է
14 Մայիս, 2025 21:31
Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
09 Փետրվար, 2025 20:11
Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է
01 Դեկտեմբեր, 2024 19:13
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են․ Փաշինյան
30 Հունիս, 2025 12:05
Հայ Առաքելական սուրբ եկեղեցու իրական նվիրյալ հոգևորականները պետք է խոսեն ու կանգնեն ի պաշտպանություն արդարության, քրիստոնեության և պետականության․ Հովհաննիսյան
27 Հունիս, 2025 21:08
Այս իրավիճակում եկեղեցու պաշտպանության մասին խոսողները քար առ քար քանդում են եկեղեցին․ Փաշինյան (տեսանյութ)
19 Հունիս, 2025 13:50