Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է բողոքը
Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված: Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է իր բացարկը և վերաքննիչ բողոքը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 16-ին 2 ամիս ժամկետով։ Ըստ մեղադրանքի՝ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։
17 Հուլիս, 2023 22:17
1188
«Արարատ-Արմենիան» 0։4 հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»
22 Հոկտեմբեր, 2026 23:29
Հայաստանն աշխարհում առաջինն է գրանցել հայազգի Գարո Արմենի ղեկավարած ընկերության երկու հակաքաղցկեղային դեղամիջոցը
12 Հոկտեմբեր, 2026 19:26
Կա ազգային պարկի ստեղծման գաղափար, և «Լիդիան Արմենիան» պարտավորվել է 5 մլն դոլար ուղղել այդ ուղղությամբ. Գնել Սանոսյան
10 Հոկտեմբեր, 2026 13:30
Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք
20 Օգոստոս, 2026 12:52
Արդեն որերորդ անգամն է՝ նույն էշությունն ես խոսում. աշոտյան եղիր ստեղից. Ալեն Սիմոնյան
09 Նոյեմբեր, 2025 16:30
Արմեն Աշոտյանը որոշել է, որ շատ խորը գիտելիքներ ունեցող, ճարպիկ քաղաքական գործիչ է, բայց իր «պրյոմների» տակ է մնում. Ալեն Սիմոնյան
11 Սեպտեմբեր, 2025 14:14