Ակտիվների լվացման կասկածանքով ձերբակալվել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի որդին՝ Նիկոլաս Պետրոն։ Տեղեկությունը հայտնում է Կոլումբիայի դատախազությունը։

 

«Հուլիսի 29-ին` առավոտյան ժամը 6-ին, դատարանի կարգադրության համաձայն` ձերբակալվել է Նիկոլաս Ֆերնանդո Պետրո Բուրգոսը, որը կասկածվում է ակտիվների լվացման և ապօրինի հարստացման մեջ», - նշված է հաղորդագրության մեջ:

Ձերբակալվել է նաև նախագահի որդու նախկին կինը։

575