Հայաստանը Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից:
Վերջինս մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում:
Հիշեցնենք, որ ԼՂ ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ ԼՂ-ի 61-ամյա բնակիչ Ռաշիդ Բեգլարյանը վերջին օրերին գտնվել է Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում, ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածում։
02 Օգոստոս, 2023 21:25
680
Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր
28 Հունվար, 2025 20:51
Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը
21 Հոկտեմբեր, 2024 16:31
7 տարի անց 3 հայ զինծառայողի սպանության դեպքերը ՄԻԵԴ-ը համարել է կյանքի իրավունքի կոպիտ խախտում
05 Հունվար, 2024 03:00