Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի’ դպրոցականներ, ուսուցիչնե’ր, ծնողնե’ր, ուսման դպիրներ

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Այսօր մեկնարկում է նոր ուսումնական տարին՝ ձեր առջև բացելով բազում ուսումնական հաստատությունների դռներ։

Ճիշտ դաստիարակությունը և գիտելիքը մշտապես եղել և մնում են հասարակության՝ անհատի համակողմանի և ներդաշնակ զարգացման ամենակարևոր երաշխավորը։

Մեր ուսումնատենչ հասարակությունն առանձնահատուկ մոտեցում և նվիրվածություն ունի գիտելիքի և այն սիրով մեզ փոխանցող ուսուցիչների հանդեպ։ Տարեցտարի գիտելիքի շառավիղը ընդլայնող կրթության բնագավառի ներկայացուցիչները, արդի պահանջներին համահունչ, շարունակում են նույն խանդավառությամբ կրթել և դաստիարակել նոր սերնդին՝ պահպանելով մանկավարժի բարոյահոգեբանական վսեմ նկարագիրը։

Հարգարժա’ն ուսուցիչներ, ձեր անսահման նվիրվածությունը և առանձնահատուկ ուժն ու եռանդը թող հարատև լինի ձեր դժվարին, բայց շնորհակալ և հայրենանվեր գործում։

Այս օրը առավել հիշարժան է առաջին դասարանցիների համար, թող նրանց մուտքը գիտելիքի աշխարհ առլեցուն լինի մեր հայրենիքը շենացնող վեհ գաղափարներով, թող սեպտեմբերի 1-ը ձեզ համար դառնա նոր ձեռքբերումների, դրական փոփոխությունների և ինքնահաստատման ճանապարհի սկիզբ։

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր աշակերտներին՝ մաղթում եմ հաջողություն նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ»։

268