Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն միաժամանակ. Մեթյու Միլլեր
ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը՝ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը։
Նրա խոսքով` կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար։ «Ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում այսպես կոչված՝ նախագահական ընտրությունների ադյունքները, որոնք հրապարակվել են օրեր առաջ»,- ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակը։
Միլլերը հիշեցրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ուղղված պետքարտուղարի կոչը՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը։
12 Սեպտեմբեր, 2023 11:31
487
Աղդամի թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգի կենտրոնն այսօր դադարեցրել է իր գործունեությունը
26 Ապրիլ, 2024 11:27
Աղդամ-Ասկերան ճանապարհով Կարմիր խաչի հումանիտար բեռն արդեն Ստեփանակերտում է
18 Սեպտեմբեր, 2023 10:56
Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը ԼՂ թույլ են տվել պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը
12 Սեպտեմբեր, 2023 12:57