Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նկատեց, որ այս օրերին Երևանու ավագանու ընտրություններին ընդառաջ շատ են քննարկումները կատարված աշխատանքի վերաբերյալ:
«Կան մարդիկ, որ ամեն հնարավոր առիթով այդ ծրագրերը բոլոր փորձում են վերագրել են իրենց, սակայն բոլորս գիտենք, որ այդ ծրագրերը իրականացրել է թիմը՝ կառավարության աջակցությամբ»,-ասաց նա:
Տաքրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ 2018-2023 թվականներին Երևանին տրամադրվել է 222 միլիարդ դրամ: Գնել Սանոսյանն ասաց, որ նույնսիկ կառավարությունը Երևանն ասֆալտի ճաքալցման համար գումար է տալիս: Նա նշեց, որ այդ աջակցությունը գնալով մեծանում է և համայնքի կատարողականությունը մեծանում է: