Հայտնաբերվել է ռուսաստանցի հայտնի բլոգերի կնոջ դիակը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Երեկ երեկոյան, ժ․21։30 սահմաններում, երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ դին։
Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մահվան պատճառները, հանգամանքները։ Դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։
Ի դեպ, Ռոմանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է կնոջ մահվան մասին. «Այլևս Յանան չկա։ Նա չկարողացավ ապրել առանց դստեր...»։
15 Սեպտեմբեր, 2023 11:23
2195
Երևանի ավագանու ընտրության նախընտրական քարոզչության և քվեարկության ընթացքում առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ստացվել է 10 հաղորդում. ՔԿ
17 Սեպտեմբեր, 2023 22:08
Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան հանգամանքների մասին
13 Սեպտեմբեր, 2023 13:01
33-ամյա տղամարդն անհատ ձեռնարկատերերի անունից ՊԵԿ-ին ներկայացրել է էլեկտրոնային դիմումներ և հետ ստացել շուրջ 115 մլն դրամ. ՔԿ
11 Սեպտեմբեր, 2023 13:40