Անցողիկ շեմը հաղթահարած ուժերի՝ առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան. Գալջյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի երևանցիներ, չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում: Քաղաքական ուժերից, որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում:
Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան:
Շնորհակալություն եմ հայտնում մեր օգտին տրված յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար»:
18 Սեպտեմբեր, 2023 18:38
648
Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մшհացել է
28 Օգոստոս, 2026 22:56
Երևանում կառուցվող էլիտար շենքի աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը․ տղամարդը մահացել է
24 Օգոստոս, 2026 21:38
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը (տեսանյութ)
20 Օգոստոս, 2026 12:19