Ինչպես ասել եմ եւ ասում եմ՝ հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական եւ առանցքային թիրախը եւ նպատակը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է. Այս մասին քիչ առաջ հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին։

«Երբ անընդհատ տեղեկություններ են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈւ ուղղությամբ` նկատի ունենալով ԼՂ-ն։ Ցավոք, դա կրկնում են մեր գործընկերները, որոնք ասում են, որ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի։ «Մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին եւ արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են Հայաստանը ներքաշեն ռազմական գործողությունների մեջ»,- ասել է նա եւ ընդգծել, որ ինչպես սպասվում էր՝ հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր։

 

745